Բանաստեղծներից ոմանք, այն ինչ չեն կարողանում գտնել Երկրի վրա, փորձում են գտնել երկնքում:
Հաղորդման ավարտին Անժիկն իր սովորույթքին հարիր բլից հարցեր էր տալիս՝ ակընկալելով կարճ, անկեղծ և սրամիտ պատասխաններ: Վերջին հարցն էր. ասաց, Լևո՛ն, քո ամենամեծ թերությունն ո՞րն է: Ասի, բերանբաց եմ, թեև դա իմ ամենամեծ ձեռքբերումն էր:
Քառասունչորսօրյա պատերազմի և դրան հաջորդած Ազգային ժողովի ընտրություններն առիթ եղան լրջագույնս առերեսվելու հայ ժողովրդի հետ:
Ապագա չկա, ապագա չեմ տեսնում, այլևս մահ եմ գովերգելու, քանզի սողացող կյանքը կոպեկի արժեք չունի, կյա՛նք, որ դառնում է քֆուր և հայհոյանք: Շուրթերս պղծվել են անեծքով...
Արմենը երբեմն մռայլվում ու դժգոհում էր մահկանացուն կնքած այս կամ այն մարդուց:
Աստվածաշնչյան երկիրը մեր, իսկապես, նման է շագրենու կաշվին. ձգում ես՝ Հայաստան է, բաց ես թողնում՝ թաշկինակի չափ տրորված, ճմրթված տարածք: Թուրքը նրա վրա ոտքերն է սրբում, իսկ ես՝ աչքերիս արտասուքը...
Բոլորը կարծում են ժամանակը գալիս է, մինչդեռ ժամանակը գնում է... Ես գնում էի ժամանակին հակառակ: Քառասուն յոթ տարի առաջ էր:
Պատերազմի սարսափը առավոտյան Վերնիսաժում զգագի: Հերմինեն հեկեկում էր: Դեմքն երկու ափերով փակել էր: Մատների արանքից արցունքի առվակներ էին բխում: Զուլալ կաթիլները ափերը ողողում ու կայծկլտելով ցած էին սահում:
Հեռվից եմ գալիս՝ Եգիպտոսից... Ինչքա՜ն եմ երազել գնալ Ռամզես փարավոնի ոտքը, կամ թերևս՝ Կլեոպատրա թագուհու ծոցը...